Excel App Demo

Նախագծի ներկայացում

Ուշադրություն. Սա հավելվածի ցուցադրական (դեմո) տարբերակն է:

Այս ծրագիրը ստեղծված է բացառապես ցուցադրական նպատակներով և նախատեսված է ցույց տալու հավելվածի ու Excel ֆայլերի միջև փոխգործակցության բազային հնարավորությունները:

Ներբեռնելով այս հավելվածը՝ Դուք կկարողանաք գործնականում տեսնել ամենապարզ և բազային գործառույթը, թե ինչպես է համակարգը մշակում տվյալները և աշխատում Excel աղյուսակների հետ: Սա թույլ կտա պատկերացում կազմել ծրագրի տեխնիկական պոտենցիալի և տվյալների կառավարման արդյունավետության մասին:

Հավելվածի հնարավորություններին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ, որտեղ Ձեզ մանրամասն կներկայացվեն այս ծրագրի բոլոր գործառույթները:


Ծրագրի ներբեռնում

Ներբեռնումից հետո հետևեք հրահանգներին՝ հավելվածը տեղադրելու համար: Ծրագիրն ավտոմատ կերպով տեղադրվում է Ձեր «Փաստաթղթեր» (Documents) բաժնում սակայն Դուք կարող եք նաև ինքնուրույն ընտրել տեղադրման այն ուղին, որտեղ Ձեզ հարմար կլինի մուտք գործել հետագայում:

Ծրագրի հեռացում

Հավելվածը հեռացնելու համար անհրաժեշտ է անցնել այն թղթապանակը (folder), որտեղ տեղադրել եք հավելվածը և գործարկել unins000.exe ֆայլը, կամ օգտվել Windows-ի «Կառավարման վահան» (Control Panel) → «Ծրագրեր» → «Հեռացնել ծրագիրը» բաժնից:


Հասանելի է միայն Windows 10/11+ օպերացիոն համակարգերի համար:
Ներբեռնել